24/01/2020 22:59
Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ, «դուխ» տվել քննիչներին, հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը. Hraparak
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 17.00-ին մոտ այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, և այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։ Այդ մասին գրում է Hraparak.am-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։
Հրապարակման մանրամասները՝ այստեղ։