24/01/2020 13:16
Արցախում վիրավորված շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է
Այսօր վիրավորում ստացած շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները», - նշել է նա:
Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Արցախում երկու զինծառայող է վիրավորվել։
«Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: Վիրավորներից մեկը 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, ում վիճակը ծանր է», - ասել էր նա: