25/01/2020 10:07
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս է տալիս։ Ընդ որում՝ ասուլիսի մեկնող լրագրողներին կառավարությունն անգամ փոխադրամիջոց չտրամադրեց։ Սակայն ասուլիսի մեկնելուց առաջ՝ երեկ, ժամը 5-ին մոտ, Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, և այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։
Մեզ ասացին, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: