25/01/2020 13:03
«Օլիգարխ» և «օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն, ՀՀ-ում քչերի իշխանություն այլևս չկա. Նիկոլ Փաշինյան
2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ.-ի նույն ժամանակահավտվածի համեմատ ավելի է 90.7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, ամփոփիչ ասուլիսի ժամանակ 100 փաստ նոր Հայաստանի մասին ներկայացնելիս՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ 2017թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի չափը կազմել է185.5 մլրդ դրամ կամ 32 տոկոս:
«Էս էլ են մասին ա, որ օլիգարխիա կա՞, թե՞ չկա: Որ օլիգարխն իրա հարկերը վճարում ա՝ էլ ի՞նչ օլիգարխ: Այսինքն՝ ինքը արտոնյալ չի: «Օլիգարխ» և »օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս: ՀՀ-ում կա շատերի իշխանություն՝ ի դեմս ՀՀ ժողովրդի», - ասաց Փաշինյանը: