25/01/2020 14:36
Փաշինյանը 100 տոկոսով համաձայն է Աճեմօղլուի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի
Վարչապետը լիովին համաձայն է հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի այն մտքի հետ, որ եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները։
«Հարցազրույցը չեմ կարդացել, բայց արտահայտված կարծիքի հետ լիովին և 100 տոկոսով համաձայն եմ։ Այո՛, և կրկնեմ, եթե որևէ իշխանություն որևէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ էր արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի։
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները», - ասել էր Աճեմօղլուն։