25/01/2020 15:50
Իսրայելում 19 պաղեստինցի է տուժել զինվորականների հետ բախումների հետևանքով
Երուսաղեմի մերձակայքում իսրայելացի զինվորականների հետ բախումների ժամանակ 19 պաղեստինցի է տուժել, РИА Новости-ին հայտնել է Կարմիր մահիկի ներկայացուցիչ Էրաբ ալ-Ֆուկահան:
«19 պաղեստինցի է վիրավորվել այսօր երեկոյան Իսրայելի զինվորների հետ Բիթ Խանինայի մոտ բախումների ժամանակ», - ասել է ալ-Ֆուկահան:
Պաղեստինի բողոքի ցույցերը Գազայի հատվածում տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ: