25/01/2020 11:44
Պերուում ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ ռումբի մասին հաղորդման պատճառով
118 ուղևորով ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով չպլանավորված վայրէջք է կատարել՝ Պերուի Պիսկոյի օդանավակայանում, հայտնում է երկրի տրանսպորտի նախարարությունը:
«Ուրբաթ երեկոյան, «Latam» ավիաընկերության Լիմա-Խուլիակա 2121 չվերթը ռումբի մասին հաղորդագրություն է ստացել: Անձնակազմը որոշել է վայրէջք կատարել օդանավակայանում», - ասվում է հայտարարության մեջ:
Ուղևորները տարհանվել են:
Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը։