27/01/2020 13:30
Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր
Ուղղաթիռի օդաչուն, որում գտնվել է Կոբի Բրայանտը, հայ Արա Զոբայանն էր, փոխանցում է Rusarminfo-ն:
Լուսանկարներով հայկական ծագում ունեցող 50-ամյա Զոբայանին նույնականացրել են նրա հարազատները: Նրանք նշում են, որ օդաչուն երկար տարիների մասնագիտական փորձ ուներ և մոտ հարաբերությունների մեջ էր Բրայանտների ընտանիքի հետ:
Կիրակի 41-ամյա Բրայանտի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Լոս Անջելեսի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն և բոլոր ութ ուղևորները, այդ թվում ՝ Բրայանտի 13-ամյա դուստր Ջիանան:
Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության՝ եղանակը չի բավարարել թռիչքի ընդունելի չափանիշներին: