27/01/2020 11:26
Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամը որոշել է 10 միլիոն դոլար հատկացնել Չինաստանում և Աֆրիկայում կորոնավիրուսնի տարածման դեմ պայքարի համար, նշվում է հիմնադրամի կայքում:
Տեքստում նշվում է, որ հիմնադիրները որոշել են գումար ուղարկել շտապ օգնության ֆոնդեր՝ վիրուսի տարածումը զսպելու համար:
Հատկացված գումարից 5 միլիոն դոլար կուղարկվի Չինաստան, ևս 5 միլիոն՝ Աֆրիկա: