27/01/2020 13:04
Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղիղ եթերով հայտարարել է, որ իրանցիները չպետք է թույլ տան , որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը» վնաս հասցնի ազգային միասնությանը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մեջբերում է Reuters- ը:
Ըստ նրա՝ Իրանի ժողովուրդը պետք է դիմադրի և Թրամփին թույլ չտա հաջողության հասնել իստեբլիշմենթի և ժողովրդի միջև բացեր ստեղծելու գործում:
«Մենք պետք է մնանք միասնական ... Մի մերժեք ընտրությունները», - հավելել է նա: