27/01/2020 14:30
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի
Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի: Այս մասին հայտնում են երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունից:
Նախկինում հաղորդվել էր 38 զոհի և 1607 վիրավորի մասին:
Երկուշաբթի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ զոհի դին, ևս երկուսը դեռ փլատակներում են:
6.8 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգ նահանգի Սիվրիջ քաղաքի շրջանում: