27/01/2020 12:04
Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, Սողոմոնյան կղզիներում, հայտնում է ԱՄՆ Աշխարհագրական ծառայությանը (USGS)։
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 05.02-ին (Երևանի ժամանակով 09:02-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Կիրակիրա բնակավայրից 105 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 17.7 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։