28/01/2020 20:49
Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. Բաբայան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրվապաշտպան Արսեն Բաբայանը։
«Ոստիկանությունից ինձ հայտնեցին, որ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կսկածանքով», - գրել է Բաբայանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված անձինք շենքի բակից բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու միաբանության երեք անդամները։