28/01/2020 14:18
Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր. Նարեկ Մալյանի փաստաբան
Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին, Facebook-ում գրել է Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Նշանակում է՝ այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն», - գրել է Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։