28/01/2020 20:27
Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
Քիչ առաջ ոստիկանություն բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամ Աիդա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ շենքի բակից բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին:
«Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին», - ասված է գրառման մեջ: