28/01/2020 12:13
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 2744 վարակվածի և մահվան 80 դեպքի մասին:
Մեկ օրում հաստատվել է հիվանդության 1771 և մահացության 26 նոր դեպք (24-ը՝ Հուբեյի նահանգում, մեկը՝ Պեկինում, մեկը՝ Հայնան նահանգ):
Վարակվելու ութ հաստատված դեպքեր են հայտնաբերվել Հոնկոնգում, յոթը՝ Մակաոյում, իսկ հինգը՝ Թայվանում: