28/01/2020 22:07
Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանն այսօր կարա հանգիստ քնի, ինքը հասցրեց վերջին բանակում ծառայած մարդուց վրեժ լուծել՝ լինելով դասալիք», - դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչությունից՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Ինձ բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանով և բերել են ապօրինի թմրամիջոցների վարչություն, շատ էպիկ էր ամեն ինչ», - ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը քաղաքական հետապնդում է, որի ամբողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է Փաշինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել։
Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթարկվել նաև 5 ընդդիմադիր գործիչներ՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրն ու 3 անդամները, ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։