28/01/2020 16:02
2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր. Աշոտյան
2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր, լրագրողների հետ ճեզազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդադառնալով այսօր ընդդիմադիր 5 գործիչների բերման ենթարկելուն:
«Ցավում եմ, որ 2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր», - ասաց նա:
Խոսելով շարժառիթների մասին՝ Աշոտյանն ասաց.
«Փորձում են այս 3-4 օրվա ընթացքում տապալված տեղեկատվական քաղաքական օրակարգի հարցը լուծել, վախեցնել այլախոհներին և ընդդիմախոսներին, գուցե, նաև շեղում են տեղեկատվական հոսքերը՝ գալիք երկու օրերի ընթացքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներից առաջ: Այս քայլերը վկայում են, որ իշխանությունները ադեկվատ չեն»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր բերման են ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը։