28/01/2020 11:22
Հայկական բանակը մեր անվտանգ կյանքի թիվ մեկ երաշխիքն է. Արթուր Վանեցյան
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ:
Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է, մեր անվտանգ կյանքի թիվ մեկ երաշխիքը:
Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը:
Փա´ռք Հայոց Բանակին:
Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա´ռք Արցախի Հանրապետությանը», - գրել է Արթուր Վանեցյանը։