28/01/2020 16:27
Մարդուն բերման ենթարկելը, անազատության մեջ պահելն, առավել ևս՝ չհիմնավորված, համարվում է լուրջ հանցագործություն. Արծվիկ Մինասյան
Այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում նման ապօրինի վարքագծի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով այսօր 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելուն:
«Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում նման ապօրինի վարքագծի: Առաջին հերթին փորձում ենք հասկանալ՝ ինչն է այս անտրամաբանական գործողությունների պատճառը: Եթե անգամ նպատակը քարոզչական հնարքներ ապահովելն է, այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ: Երկրորդ՝ ակնայտ է, որ մարդուն բերման ենթարկելը, անազատության մեջ պահելն, առավել ևս՝ չհիմնավորված, համարվում է լուրջ հանցագործություն, և բոլոր մարդիկ, ովքեր ենթարկվում են նման հրահանգների մի օր պատասխան են տալու սրա համար», - ասաց Մինասյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր բերման են ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը։