28/01/2020 10:47
ՍՈւ30-երի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում. Դավիթ Տոնոյան
Մեր սպառազինությունները և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են տասնյակ տոկոսներով, Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մեր կարողությունները բավականին մեծացել են», - ասաց Տոնոյանը։
Նախարաը նշեց՝ 40 տոկոսից ավելի զորամասերն անցել են սննդի ապավովման նոր ձևաչափին։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր ձևաչափի մինչև հարյուր տոկոս ապահովվածություն լինի, նախարարը պատասխանեց.
«Անում ենք ամեն ինչ, որ դա ապահովվի»։
Դավիթ Տոնոյանն ասաց նաև, որ ՍՈւ30-երի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում։