28/01/2020 19:30
Թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը և ուղևորվում է դեպի Իդլիբի հարավ
Երկուշաբթի Թուրքիայի ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը՝ «Քաֆր Լուսեյն» անցակետով, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում և ուղևորվում է շրջանի հարավ: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով «Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնին»:
Ըստ հեռուստաալիքի՝ թուրքական շարասյունը բաղկացած է 30 ռազմական մեքենայից, այդ թվում` 12 զրահատեխնիկայից, որոնք տեղափոխում են նյութատեխնիկական սարքավորումներ: