28/01/2020 14:35
Մալյանին բերման ենթարկելու կադրերը դիտելուց հետո հիշեցի «Էրեբունի պլազա»-ի որսորդին. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալմանը:
«Քիչ առաջ դիտեցի Նարեկ Մալյանին բերման ենթարկելու կադրերը: Տեսնես ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին», - գրել է Քոչարյանը Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կրակոցներ արձակած անձը, զենքը հանձնելուց հետո, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն։