28/01/2020 16:39
Ձեռքն ընդհանրապես չի զգում, պետք է շտապ բուժզննում անցնի. Լիլիթ Թումանյանը՝ բերման ենթարկված Արթուր Դանիելյանի մասին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ոտքի և ձեռքի վնասվածք է ստացել, լրագրողների հետ զրույցում ասաց միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը՝ նշելով, որ զրուցել է Դանիելյանի փաստաբան Մհեր Հակոբյանի հետ:
«Չի զգում ընդհանրապես ձեռքը, պետք է շտապ բուժզննում անցնի: Երբ դուրս գա այստեղից, լրացուցիչ մանրամասներ կփորձենք ստանալ բժշկից, բայց ակնհայտ է, որ ֆիզիակական վնաս է պատճառվել և սա ուղղակի բարոյահոգեբանական հետևանքերով չի ավարտվի», - ասաց նա:
Հարցին՝ բերման ենթարկելու ժամանակ ուժ կիրառվե՞լ է, Թումանյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչի հետևանքով է առաջացել վնասվածքը, մինչդեռ փաստ է, որ Դանիելյանը վնասվածք է ստացել և բուժօգնության կարիք ունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դանիելյանը և ևս 4 ընդդիմադիր գործիչ բերման են ենթարկվել: