28/01/2020 14:53
Որպես փաստաբան՝ ներկայացել եմ ոստիկանություն, և ինձ հնավորություն չեն տալիս բարձրանալ հանրային գործիչ Նարեկ Մալյանի մոտ. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքայանը փոխարինելու է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանին՝ մինչև վերջինս վերադառնա Հայաստան։ Չնայած դրան՝ այս պահին Մելիքյանին թույլ չեն տալիս մուտք գործել 6-րդ վարչություն, որտեղ գտնվում է Նարեկ Մալյանը:
«Որպես փաստաբան՝ ներկայացել եմ ոստիկանություն, և այս պահի դրութամբ ինձ հնավորություն չեն տալիս բարձրանալ հանրային գործիչ Նարեկ Մալյանի մոտ: Մի երկու րոպե կսպասենք, նոր կարձանագրենք խախտումը, թեև անմիջապես պետք է թույլատրեին», - ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ, հավանաբար, Մալյանին թույլ չեն տվել կապ հաստատել իր փաստաբանի հետ, որովհետև վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը դեպքի մասին տեղեկացել է համացանցից:
Մելիքյանը նաև նշեց, որ ֆորմալ առումով դեռևս դժվար է հստակ ասել սա բերման ենթարկե՞լ է, թե՞ ձերբակալում.
«Յուրաքաչնյուրն իր կանոններն ունի, ամեն դեպքում 3 ժամ հետո կամ ձերբակալման որոշում պիտի լինի, կամ անձը պիտի ազատ արձակվի», - ասաց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին: