28/01/2020 15:36
Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ձեռքից հեռախոսը վերցնելու, անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու նպատակով. Նարեկ Սամսոնյան
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել նրա հեռախոսին հասանելիություն ունենալու նպատակով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ձեռքից հեռախոսը վերցնելու, ճնշելու, վախեցնելու անգամ՝ ուժ կիրառելու նպատակով: Իմ ունեցած տեղեկություններով՝ այս ողջ բերման ենթարկելու գործընթացները մեկ նպատակ են հետապնդում՝ տիրանալ հեռախոսներին, ստանալ հասանելություն անձնական նամակագրություններին և ներբեռնել մեջը ծրագրեր: Սա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով է տեղի ունեցել», - ասաց Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ բերման է ենթարկվել Կոնտսնտին Տեր-Նակալյանը: Այս պահին նա գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում: Բերման ենթարկելու հիմքերի մասին ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի հրապարակել:
Այսօր՝ ավելի վաղ, բերման է ենթարկվել նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։ Նա բերման է ենթարկվել դիմակավոր անձանց կողմից:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նրան կասկացում են ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով: