28/01/2020 16:52
Համառորեն ուզում եք, որ ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե ինքը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը:
«Դուք համառորեն ուզում եք, որ ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների», - ի պատասխան լրագրողների հարցերի ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Փաշինյանը ներկայացրել էր, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում: