28/01/2020 17:26
Կասկածը չհաստատվելու դեպքում ոստիկանությունը պարտավոր է հրապարակավ ներողություն խնդրել. Տիգրան Աթանեսյան
Ապօրինի զենք պահելու կամ կրելու մասին կասկածը չհաստատվելու դեպքում, ոստիկանությունը պարտավոր է հատկապես այս դեպքում հրապարակավ ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության պետի նախկին գլխավոր խորհրդականից և ծառայողական քննություն անցկացնել դատարկ տեղեկատվություն «ձեռքբերող» օպերատիվ աշխատակցիի վերաբերյալ, իսկ հակառակ դեպքում այս պարզաբանումը պարզապես սուտ է և պաշտոնեական հանցագործության քողարկում:
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: