28/01/2020 19:18
Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում հրադադարը և Սիրիայում բռնության դադարեցումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լիբիայում հրադադարը, նաև՝ Սիրիայում բռնության դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը:
«Այսօր Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում օտարերկրյա միջամտության վերացման անհրաժեշտությունը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Առաջնորդները համաձայնվել են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացվող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա:
«Նախագահ Թրամփը նաև ընդգծել է Թուրքիայի և Հունաստանի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում իրենց տարաձայնությունների կարգավորման կարևորությունը», - ավելացրել է Դիրը: