28/01/2020 18:24
Փարիզում սկսել են ցրել միգրանտների ապօրինի ճամբարը
Փարիզի իշխանությունները սկսել են ցրել քաղաքի հյուսիսում գտնվող միգրանտների ապօրինի ճամբարը:
«Փարիզի հյուսիսում՝ Օբերվիլի մուտքի մոտ, սկսվել են ապօրինի ճամբարի բնակիչների տարհանման աշխատանքները», - ասված է պրեֆեկտուրայի Twitter-ում տարածված հայտարարության մեջ:
Ճամբարում հիմնականում գտնվում են Աֆղանստանից եկած փախստականները, բայց կան նաև ներգաղթյալներ Մերձավոր Արևելքից և Սուբ-Սահարական Աֆրիկայից: Այնտեղ ընդհանուր առմամբ բնակվում է մոտ մոտ 915 մարդ, նրանք ապրում են 769 վրաններում կամ ժամանակավոր խրճիթներում: