29/01/2020 00:27
Մի պահ մտածել եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, այդ ժամկետը ինչո՞վ է պայմանավորված․ ՍԴ նախագահը՝ դատավորների վաղ կենսաթոշակի մասին
Ո՞վ էր ընկել հետևներիցդ, որ արագացված ռեժիմով այս նախագիծը քննարկեք, «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին։
«Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ ենք այդքան շտապում, ո՞վ էր ընկել հետևներիցդ, որ արագացված ռեժիմով այս նախագիծը քննարկեք», - ասաց նա։
Թովմասյանն ասաց, որ անհասկանալի է նաև, թե ինչու է երեկու ամիս ժամկետ տրվում այդ իրավունքից օգտվելու համար, ոչ թե երեք կամ ավելի։
«Միգուցե ինչ-որ բաների հետ է այդ ամենը կապված», - ասաց Թովմասյանը՝ հավելելով․
«Մի պահ մտածել եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, այդ ժամկետը ինչո՞վ է պայմանավորված կամ ինչո՞ւ չեք գրել, որ էդ հրաժարական տվողները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց փոխարեն նոր մարդկանց նշանակելը, որովհետև հակառակ դեպքում, իրոք, կարող եք սահմանադրական ճգնաժամ ստանալ, ոչ միայն ՍԴ հորինածին ճգնաժամ, այլ՝ իրականում սահամանադրական ճգնաժամ», - ասաց Թովմասյանը։