29/01/2020 11:39
Պարտադրանքի տարր չկա, դա բացառապես դատավորների իրավունքն է. Մակունց
ՍԴ անդամներին հնարավորություն է տրված, որ նրանք արժանապատիվ հեռանան։ Այդ պատուհանը դեռևս բաց է։ Հաջորդ քայլերի մասին՝ հաջորդիվ, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«Հայաստանի Հանրապետությունն արժանի է ունենալ այնպիսի ՍԴ, որի որոշումները հանրության մոտ կասկածի տեղիք չեն տա», - ասաց նա։
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին նշեց՝ վաղ կենսաթոշակի գնալն իրավունք է, որից օգտվել կամ չօգտվել որոշում են բացառապես դատավորները։
«Այստեղ պարտադրանքի տարր չկա։ Դա բացառապես իրավունքն է», - ասաց նա։