29/01/2020 11:57
Իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշել մյուս թևին. Տարոն Սիմոնյան
Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է անդրադառնում միայն ՍԴ-ին, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ համընդհանուր անվստահությանը, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Մեկ անձի շուրջ կենտրորոնալը սխալ մոտեցում է, որը ոչ մի տեղ չի տանում։ Եթե սա դիտավորությամբ է արվում, մտածելու բան ունեն։ Իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշել մյուս թևին։ Եթե զսպումները դուրս են գալիս Սահմանադրության շրջանակներից, ապա, այո՛, այստեղ մենք խնդիր տեսնում ենք, այո՛, ճնշում առկա է», - նշեց բանախոսը։