29/01/2020 00:09
Իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում. ՍԴ նախագահ
Չեմ ուզում հավատալ այն հրապարակումներին, որ վարչապետի մոտ եղել է խորհրդակցություն, նա այցելել է կոնկրետ մարմիններ։ Բայց, ցավոք, այդ ամբողջը օդում կախված է մնում, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին,թե անձամբ ՀՀ վարչապե՞տն է ղեկավարում իր դեմ արշավը։
«Շնորհակալ եմ, որ հենց սկզբից իմ հրաժարականը չեն պահանջել, բայց ներողություն եմ խնդրում՝ ինչի իշխանություններն իրավուքն ունեի՞ն իմ հրաժարականը պահանջելու։ Մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում։ Վախերի մասին. ՍԴ-ն «բոբո» չի, և ՍԴ-ից պետք չէ վախենալ։ ՍԴ-ն բոլորին միայն ու միայն օգնում է։ Վախերի շրջանակն անհեթեթությունների մասին է խոսում», - ասաց նա։
Հարցին՝ ինչով է ՍԴ-ն սպառնում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը կորցնելուն, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ քանի դեռ նա ունի մեծամասնություն, որևէ սպառնալիք չի կարող լինել։
«Խորհուրդ կտամ հանգիստ մնալ։ ՍԴ-ից վտանգ չկա։ ՍԴ-ն որևէ անձի, պետական շահի դեմ երբեք որևէ որոշում չի կայացնելու։ Հրայր Թովմասյանը որևէ մեկի դեմ որոշում չի կայացրել», - նշեց Հրայր Թովմասյնաը։