29/01/2020 19:15
Բրազիլիայում ավելի քան 60 մարդ զոհվել է հորդ անձրևների պատճառով
Բրազիլիայի հարավ-արևելքում անցած շաբաթ սաստկացած հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, այս մասին վկայում են հարավամերիկյան հանրապետության փրկարար ծառայությունների թարմացված տվյալները:
Մահացածների ամենամեծ թիվը՝ 52 մարդ, գրանցվել է Մինաս Ժերայս նահանգում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել ավելի քան հարյուր քաղաքներում։
Մոտ 29 հազար մարդ տարհանվել է հեղեումների և սողանքների սպառնալիքի պատճառով, ավելի քան 4 հազար մարդ անօթևան է մնացել։
Առատ անձրևները երկրի հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան մասերում ամռանը կրում են սեզոնային բնույթ և ամեն տարի տարբեր ինտենսիվությամբ կրկնվում են։
Դրանց պատճառը տաք օդային հոսանքների շարժն է Ամազոնիայի հասարակածային գոտուց դեպի հարավ-արևելք՝ Ատլանտյան օվկիանոսի կողմը։