29/01/2020 09:39
«Հրապարակ». Հնագետները ԱԺ հանձնաժողովին կներկայացնեն փաստեր, որ Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վայր է
«Հրապարակ» թերթը գրում է, որ Ամուլսարի կամ մետաղական հանքերի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջիկա շաբաթվա ընթացքում կհյուրընկալի հնագետների, որոնք ուզում են փաստեր ներկայացնել, որ Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակություն ունեցող վայր է, և միջազգային բազմաթիվ չափորոշիչներով անթույլատրելի է այդ տարածքում հանքի շահագործումը։
Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը թերթի լրագրողի հետ զրույցում հաստատել է հնագետների հետ հանձնաժողովում քննարկում ունենալու փաստը՝ նշելով, որ կոնկրետ օրը դեռ հայտնի չէ: