29/01/2020 13:15
Բոլոր գործողոթյունները պետք է իրականացվեն իրավական հարթության վրա. Տոնոյան
Արդյոք սա է նոր Հայաստանը և արդյոք սրան էինք ձգտում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու դեպքին։
«Բոլոր գործողոթյունները պետք է իրականացվեն իրավական հարթության վրա։ Ոստիկանության համապարփակ արձագանքի կարիքը կա», - ասաց նա։
Պատգամավոր Արման Աբովյանն իր հերթին նշեց՝ յուրքանչյուր գործողություն պետք է հարյուր տոկոսով հիմնավորված լինի։
«Հանրությունը երեկ բազմաթիվ հարցադրումներ առաջ քաշեց, ինչու այդ ամենն արվեց՝ ասֆալտին փռելով և մասկի շոուներով», - ասաց նա: