29/01/2020 17:22
Միհրան Պողոսյանը հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու Փաշինյանի կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիքի տիրապետելու իրավական հիմքերը
Փաստաբանների պալատի փաստաբան Միհրան Պողոսյանը Հատուկ քննչական ծառայություն Նիկոլ Փաշինյանի այցելությունների և վերջինիս կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման նպատակով հարցում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:
«Սպասե՞նք պատասխանին...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Պողոսյանը: