29/01/2020 16:59
Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել. Սեյրան Օհանյան
Այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը:
«Նախկինում ես ասել եմ՝ յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք, և այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Փաշինյանը ներկայացրել էր, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում: