29/01/2020 10:15
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 5974-ի, որոնցից 132-ը մահացել են, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 4515 վարակվածի և մահվան 106 դեպքի մասին:
Մեկ օրում հաստատվել է հիվանդության 1459 և մահացության 26 նոր դեպք (25-ը՝ Հուբեյի նահանգում, մեկը՝ Հենանյ նահանգ):
Հիվանդանոցներից նշված ժամանակահատվածում դուրս է գրվել 43 մարդ: