29/01/2020 18:33
Էրդողանը դատապարտել է Թրամփի «դարի գործարքը»
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքը» «Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի բռնակցման օրինականացումն է», հայտնում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ Երուսաղեմի փոխանցումն Իսրայելին անընդունելի է, քանի որ այն խախտվում է պաղեստինցիների իրավունքները և օրինականացնում իսրայելական օկուպացիան։
«Երուսաղեմը չի հանձնվելու Իսրայելին: Այս պլանը չի բերի խաղաղություն», - ասել է Էրդողանը: