29/01/2020 14:03
Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, ասվում է տեղական ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հրաբխի ժայթքումը կղզում տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին: Հաղորդվում է, որ շատ տուժածներ ունեն լուրջ վնասվածքներ, 31-ից 27-ը այրվածքներ են ստացել մարմնի մակերեսի 30 տոկոսից ավելի հատվածում, շատերը նաև այրվածքներ են ստացել շնչուղիների շրջանում:
Ոստիկանները ենթադրում են, որ կղզում ողջ մնացածներ այլևս չկան: