29/01/2020 16:46
Տաջիկստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելլ
Տաջիկստանում ժամը 14.10-ին (Երևանի ժամանակով 13.10-ին) 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, РИА Новости-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին:
«Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սանգվոր շրջանի Դուշանբե քաղաքից 160 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,0, իսկ Դուշանբե քաղաքում՝ 3,0 », - ասել է Յուսուֆին:
Ըստ նրա՝ երկրաշարժի հետևանքով Տաջիկստանում ավերածություններ չեն գրանցվել: