29/01/2020 14:23
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակվել են Վուդվորդի տան վրա (Տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդի տունը Չեշիրում հարձակման է ենթարկվել ակումբի մի խումբ երկրպագուների կողմից:
Հարձակվողներն այրվող իրեր են նետել տան ուղղությամբ: Հարձակման տեսանյութը, որը հայտնվել է համացանցում, ուղեկցվում է «Էդ Վուդվորդը պետք է մահանա» գրությամբ:
Հարձակման ժամանակ Վուդվորդը և նրա ընտանիքը շենքում չեն եղել:
Ակումբը հայտարարություն է տարածել դեպքի առնչությամբ. «Մենք աշխատում ենք Մեծ Մանչեսթերի ոստիկանության հետ` պարզելու այս անհիմն հարձակման պատասխանատու անձանց: Վստահ ենք, որ ֆուտբոլային աշխարհը մեզ կաջակցի:
Հանցագործության համար մեղավոր ճանաչված յուրաքանչյուր անձի արգելվելու է մասնակցել ակումբի բոլոր խաղերին մինչև կյանքի վերջ և պատասխանատվության է ենթարկվելու դատարանում:
Իր կարծիքն արտահայտող երկրպագուն մի բան է, իսկ նախապաշարմունքներով կատարված հանցագործությունը և ինչ-որ մեկի կյանքը վտանգելու մտադրությամբ՝ մեկ այլ: Դրա համար ոչ մի արդարացում չկա», - ասվում է հայտարարության մեջ:
"Manchester United Football Club have tonight been made aware of the incident outside the home of one of our employees... Fans expressing opinion is one thing, criminal damage and intent to endanger life is another. There is simply no excuse for this."pic.twitter.com/bexuq6cfhu
— Goal (@goal) January 28, 2020