30/01/2020 13:23
Facebook-ն ավելի քան 500 մլն դոլար է վճարելու դեմքերի ճանաչման հայցի պատճառով
Ամերիկյան Facebook ընկերությունը 550 միլիոն դոլար է վճարելու դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման առթիվ՝ Իլինոյս նահանգի բնակիչների կոլեկտիվ հայցի կարգավորման համար, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ը սոցցանցում այլևս ավտոմատ չի օգտագործի դեմքերի ճանաչման տեխնոլոգիան:
2015 թվականին Իլինոյսի նահանգի բնակիչները կոլեկտիվ հայց էին հարուցել Facebook-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման համար կենսաչափական տվյալների հավաքման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման պատճառով: