30/01/2020 14:05
Խնդրի կարգավորումը կա, շուտով այդ մասին կիմանաք. Քրիստինե Պողոսյանը՝ Սահմանադրական դատարանի մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պնդում է՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման մասով արդեն իսկ որոշում կա:
«Խնդրի կարգավորումը կա, շուտով այդ մասին կիմանաք», - լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Հարցին, թե հստակ ի՞նչ որոշման մասին է խոսքը, պատգամավորն ասաց, որ այս պահին ինքը չի մանրամասնի այդ որոշումը.
«Առաջիկա օրերին, մեկ-երկու օրվա ընթացքում դրա մասին կխոսի խմբակցության ղեկավարը»:
Ճշտող հարցին, թե ի՞նչ է տալու այդ կարգավորումը, Պողոսյանն ասաց.
«Խաղաղություն է բերելու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անելու, չեն նյարդայնանալու, որ ՍԴ-ն բռնազավթած է, հանգիստ իրենց ախատանք են անելու»: