30/01/2020 19:04
ՌԴ վարչապետը կարգադրել է փակել սահմանը Հեռավոր Արևելքում
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Հեռավոր Արևելքում սահմանը փակելու վերաբերյալ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այս մասին նա ասել է կառավարության նիստում:։
Հեռավոր Արևելքում Ռուսաստանը սահմանակցում է Չինաստանի, Ճապոնիայի, ԿԺԴՀ-ի և ԱՄՆի հետ:
Այս պահին նոր հիվանդության հետևանքով զոհերի թիվը հասել է 170 մարդու, վարակվածներինը՝ 7711-ի։ Ռուսաստանում պաշտոնապես ոչ մի դեպք գրանցված չէ։
Միշուստինը նաև հանձնարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային ամեն օր տեղեկացնել բնակչությանը ընթացիկ իրավիճակի և կանխարգելման միջոցների մասին։
Նախօրեին Գոլիկովան գլխավորել էր պրոֆիլային օպերատիվ շտաբը։