30/01/2020 16:17
Ոստիկանությունը գործել է ըստ իր իրավունքների. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու մասին
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ քննարկվել են բոլոր հարցերն ու անհանգստությունները, քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների, մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու հարցերը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ տեղին չէ հայտարարել, որ բերման ենթարկված ընդդիմադիր ակտիվիստները (Նարեկ Մալյան, Արթուր Դանիելյան, Նարեկ Սամսոնյան, Կոնստանտին Տեր-Նակալյան և այլն - խմբ.) քաղաքական հետապնդման են ենթարկվում։
«Ոստիկանությունն ունի նաև կանխարգելիչ ֆունկցիա։ Ձեր նշած անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով։ Իրենց հետ կապված եղել է տեղեկություն։ Ոստիկանությունը գործել է ըստ իր իրավունքների», - ասաց Սիմոնյանը։