30/01/2020 18:13
Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր շտաբերի ղեկավարները քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր Վալերի Գերասիմովը և Յաշար Գյուլերը հեռախոսով քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը, հինգշաբթի հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունից:
«Թուրքիայի և Ռուսաստանի գլխավոր շտաբերի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Իդլիբում տիրող իրավիճակի վերաբերյալ», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: