30/01/2020 16:41
Այս պահին կազմվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը՝ ՍԴ նախագահի մասին ռեպորտաժի վերաբերյալ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ եթեր հեռարձակված տեսանյութը՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, Aysor.am-ն այս մասին տեղեկանում է ՄԻՊ մամուլի ծառայութունից։
«Այդ հարցով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել նաև Հրայր Թովմասյանի փաստաբանը: Այս պահին կազմվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որը կհրապարակվի այսօր», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ Հանրային հեռուստաընկերությունը «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ էր պատրաստել: Այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ նշելով, որ եթեր հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։